Հայկական բանկերը ԵՄ պատժամիջոցներից հետո խստացնում են ռուսական գործարքների ստուգումները․ ԶԼՄ

Հայաստանի և Սերբիայի բանկերը խստացրել են ռուսական գործարքների ստուգումները՝ Ռուսաստանի՝ ԵՄ սև ցուցակում ընդգրկվելուց հետո, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ խնդիրներ են գրանցվել Հայաստանի և Սերբիայի որոշ վարկային կազմակերպությունների միջոցով գործարքներ կատարելու ընթացքում, և այս երկու երկրների բանկերը սկսել են կասեցնել գործունեությունը։ Հրատարակությունը նաև հաղորդել է Տաջիկստանի, Ղազախստանի և Օմանի բանկերում համապատասխանության ուժեղացված ստուգումների մասին։

Մոտեցման այս փոփոխությունն ազդել է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ Ռուսաստանի հետ կապված իրավաբանական անձանց վրա։ Հրատարակության համաձայն՝ ֆինանսական հաստատությունների քաղաքականության փոփոխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին Եվրոպական հանձնաժողովի կողմից Ռուսաստանը փողերի լվացման և կանխիկացման բարձր ռիսկ ունեցողների ցանկում ներառելու որոշումից հետո։

Leave a Comment