
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է, Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ներքին գործի՝ ընտրությունների հետ․
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ, որտեղ նշել է, որ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը։ Բա շարունակ գոռում եք՝ թե Հայաստանը երբևէ այդքան ինքնիշխան չի եղել, քան հիմա է․ Անգլիան ինչ գործ ունի մեր ներքին գործի՝ խորհրդարանական ընտրությունների հետ»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան