Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իրանի տարածքում հետագա հարվածների հնարավորությունը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, Իսրայելի վարչապետը մտադիր է ամերիկացի առաջնորդին փոխանցել Թեհրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները և նշել, որ դրա զարգացումը «կարող է պահանջել արագ [պատասխան] գործողություններ»։
NBC News-ի փոխանցմամբ, Նեթանյահուն Թրամփին կներկայացնի նոր ռազմական գործողություններին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության կամ դրանց իրականացմանը Վաշինգտոնի կողմից օգնության եղանակների տարբերակներ։ Հեռուստատեսությունը հաղորդում է, որ Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայում։
