Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ

Քաղաքականություն

20.12.2025 | 19:36

Ուկրաինան և Պորտուգալիան դարձել են ծովային դրոնների արտադրության գործընկերներ։ Համապատասխան համաձայնագիրը Կիևում ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն` Ուկրաինա կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա պաշտպանական աշխատանքի ամենահեռանկարային ուղղություններից մեկն է։ Եվ Եվրոպայի բոլոր մասերում պետք է լինի բավարար ուժ ցանկացած սպառնալիքի հակազդելու համար, և ժամանակակից անօդաչու թռչող սարքերը պաշտպանության իրական գործիք են», – գրել է Զելենսկին Х սոցիալական ցանցում:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պորտուգալիայի ներդրման, ինչպես նաև Լիսաբոնի կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրո անտոկոս վարկ տրամադրելու որոշմանը աջակցելու համար:

Պորտուգալիայի վարչապետը գիշերային գնացքով Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել դեկտեմբերի 20-ի առավոտյան:

Leave a Comment