Թրամփը հայտարարել է Ֆլորիդա մեկնելու մասին՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդա այցելելու ծրագրերի մասին։ Ամերիկացի առաջնորդը հայտարարությունն արել է Սպիտակ տանը՝ նախքան Հյուսիսային Կարոլինա մեկնելը:

«Մենք կարճ ժամանակով ենք մեկնում Ֆլորիդա, հիմնականում աշխատանքի համար։ Մենք շատ հանդիպումներ ունենք նախատեսված», – ասել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ իր այցի ընթացքում նախատեսում է քննարկել ապահովագրության հարցեր։ «Մենք խոսելու ենք ապահովագրական ընկերությունների հետ և տեսնելու, թե արդյոք կարող ենք զգալիորեն իջեցնել նրանց սակագները։ Եվ եթե չկարողանանք, մենք պարզապես ուղղակիորեն կվճարենք մարդկանց։ Նրանք կգնեն իրենց սեփական առողջության ապահովագրությունը», – հավելել է ԱՄՆ նախագահը։


Leave a Comment