Հունաստանը և Իսրայելը խոչընդոտում են F-35-երը ձեռք բերելուն․ Գյուլեր


Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնն աշխատում են Թուրքիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ։


 


«Տեղյակ ենք, որ նախագահ Թրամփը փորձում է Սենատում առաջ տանել այդ նախաձեռնությունը։ Մենք ևս ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Առանձին աշխատանքային խմբեր ենք ստեղծել։ Թուրքիան և ԱՄՆ-ը կլուծեն այս խնդիրը»,- շեշտել է Յաշար Գյուլերը։


 


Նա հավելել է, որ Անկարան խնդիր չի տեսնում նաև ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու հարցում։ «Իհարկե, մեր առաջնահերթությունը F-35-երն են։ Գիտենք, որ Իսրայելը և Հունաստանը փորձում են խոչընդոտել դրանք ձեռք բերելուն»,- հավելել է նախարարը։


 


Մեկնաբանելով Eurofighter կործանիչների գնման հարցը՝ Գյուլերը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի շրջանակում Թուրքիան ձեռք է բերելու 20 նոր Eurofighter։ Համապատասխան բանակցություններ են տարվում նաև Կատարի և Օմանի հետ։


 


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։


 


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Leave a Comment