Թուրքիայում կրկին անհայտ ծագման ԱԹՍ է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Սա 5 օրվա ընթացքում երրորդ նման միջադեպն է։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հյուսիսարևմտյան Բալըքեսիր նահանգում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքը, որն ուղարկվել է Անկարա՝ մանրամասն ուսումնասիրության նպատակով։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ դրոնի ընկնելու ձայնը տեղաբնակները լսել են երեկ երեկոյան։ Դեպքի վայր են ուղարկվել սակրավորներ, քննիչներ, նաև ծառայողական շներ։ Մասնագետները ԱԹՍ-ի մեջ հնարավոր պայթուցիչ հայտնաբերելու նպատակով զննել են սարքը։ Անօդաչուի վրա դրոշների, խորհրդանշանների և գրությունների տեսքով նույնականացման նշաններ չեն հայտնաբերվել:

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է զենիթահրթիռային համալիրները ՌԴ-ին վերադարձնելու հարցը

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել Թուրքիայի Քոջաելի նահանգում, իսկ դեկտեմբերի 15-ին՝ Սև ծովի վրա:

Այսօր ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ անօդաչուների հետ կապված միջադեպերի ֆոնին Անկարան լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կրիտիկական նշանակություն ունեցող վերջրյա և ստորջրյա օբյեկտների պաշտպանության համար։

Leave a Comment