Ֆրանսիան չի հյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական խնդիրների պատճառով

Ֆրանսիան չի հյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական դժվարությունների պատճառներով, հայտարարել է Ֆրանսիայի ազգային հանրային հեռուստաընկերությունը՝ France Télévisions-ը։

Հեռուստատեսության հայտարարության մեջ նշվում է, որ France Télévisions-ի տնօրենների խորհուրդը հաստատել է2026 թվականի հավասարակշռված բյուջեն՝ չափազանց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։

Նշվում է, որ պետական ​​ֆինանսավորումը 2025 թվականի համեմատ նվազել է 65.2 մլն եվրոյով և ավելի քան 200 մլն եվրոյով՝ ընկերության 2024-2028 թվականների կատարողականի պայմանագրում նշված ուղղության համեմատ։

Դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը՝ Ce Monde երգով։ Հայաստանը ներկայացնող Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Leave a Comment