Aurora News | Թուրքիայում անօդաչու թռչող սարք է կործանվել

Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է կործանվել, այս անգամ՝ Բալըքեշիր քաղաքի մոտակայքում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։

Ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքը՝ դաշտում հայտնաբերվել է տեղի ֆերմերների կողմից։ Սարքի տեսակը և մոդելը դեռևս չեն նույնականացվել։ Քննարկվում է այն վարկածը, որ այն կարող է ռուսական ծագում ունենալ։

Անօդաչու թռչող սարքը ուղարկվել է Անկարա՝ տեխնիկական զննման։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին անօդաչու թռչող սարք է կործանվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Քոջաելի նահանգում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքը ռուսական արտադրության Orlan-10 մոդելի էր։

Leave a Comment