Aurora News | Ուկրաինայի երկնքում Ռուսաստանի պետական դրոշն է հայտնվել

Ռուսաստանի դրոշը ծածանող անօդաչու թռչող սարքը հայտնվել է Կիևի երկնքում։ Տեղի բնակիչները տեսանյութ են նկարահանել, որն էլ  հրապարակվել է ուկրաինական լրատվամիջոցների կողմից։

«Դեկտեմբերի 20-ին անհայտ անձինք Կիևի կենտրոնում ռուսական դրոշով անօդաչու թռչող սարք են արձակել», – հաղորդել է Novyny.Live Telegram ալիքը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը որոշ ժամանակ անց սկսել է ընկնել։ Հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ քաղաքում օդային հարձակման ազդանշան չի հնչել։ Հայտնի չէ, թե ով է արձակել անօդաչու թռչող սարքը։

«Մենք սպասում ենք իրավապահ մարմինների արձագանքին», – հավելել է տելեգրամյան ալիքը։

Leave a Comment