Որտե՞ղ է գտնվել Եզրաս Ներսիսյանը՝ ՊԱԿ-ի հետ համագործակցության տարիներին

ՌԴ-ի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի
առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ՊԱԿ գործակալ լինելու
մասին ԱԱԾ-ի բացահայտումից հետո ընդդիմադիր կոնտինգենտն ու որոշ «տիրապաշտ» հոգևորականներ
որոշել են ռնգեղջյուրի տեղ դնել հանրությանը, փորձելով ապացուցել, որ ԱԱԾ-ի փաստաթուղթը
արժանահավատ չէ։  Եվ բացի այդ, եթե անգամ Կտրիճ
Ներսիսյանի եղբայրը հավաքագրված է եղել որպես գործակալ, ապա դրանում ոչ մի բան բան
էլ չկա, չէ՞ որ նրանց առաքելության հիմքում եղել է ազգանպաստ մոտիվը։  

 

Կարճ ասած՝ ինչ արել են, հանուն
հայրենիքի  ու ազգի են արել։ «Գնացեք և զրուցեք
ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի
Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ:
Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը
և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝
բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը: Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք
բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել: Հայ հոգևորականը
միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ
Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների
հետ միշտ էլ եղել է բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես
պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին»,-լուսավորել է Գարեգին Բ-ի
կատաղի պաշտպան ու «տիրապաշտ» Հայր Ասողիկը՝ իր խոսքի ենթատեքստում հաստատելով Եզրաս
Ներսիսյանի գործակալ լինելը։  

Մենք ուսումնասիրեցինք Եզրաս Ներսիսյանի
կենսագրականն ու պարզվեց, որ 1986-1988 թվականներին (ըստ ԱԱԾ-ի՝  այս տարիներին է ներսիսյանը համագործակցել ԽՍՀՄ
ՊԱԿ-ի հետ) ուսանող է եղել։ Նա սովորել է Լենինգրադի հոգևոր ակադեմիայում և, փաստորեն,
հենց ուսումնառության տարիներին էլ տեղի է ունեցել համագործակցությունը։  1988 թվականին, ըստ կենսագևական տեղեկանքի, Եզրաս Ներսիսյանը
եղել է
 Լենինգրադի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը վերջերս Նևսկու շքանշանով էր պարգևատրել Գարեգին
Բ-ի եղբորը։

Նշենք, որ սույն ակադեմիայում գրեթե նույն
ժամանակաշրջանում՝1985-1988թթ.՝  Լենինգրադի հոգևոր ակադեմիայում է ուսանել նաև մեկ
այլ հոգևորական՝ 1989-2021թթ. 
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ:

2021թ -ից  հատուկ հանձնարարություններով Հայրապետական
նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն այժմ ԱՄՆ-ում է։

 

Նշենք, որ  շաբաթներ առաջ հրապարակախոս, լրագրող
Թաթուլ  Հակոբյանը, հղում անելով իր
տեղեկություններին, ֆեյսբուքի  իր էջում
գրել էր, թե
 Պարգև սրբազանը նույնպես դեմ է Գարեգին Բ-ի
գահակալությանը և նախկինում աջակցել է նրա դեմ շարժմանը՝ չհրապարակայնացնելով իր
կեցվածքը:

 

Հ․Մ

Leave a Comment