Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի պատասխանը՝ Եզրաս Սրբազանի հասցեին հնչող մեղադրանքներին

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի պատասխանատու Ալվարդ Նազարյանը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում պատասխանել է իշխանական շրջանակների մեղադրանքներին, թե իբրև Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել.

«Մենք երեկ կարդացինք իշխանամերձ լրատվականների կողմից հրապարակված այդ կեղծ ու շինծու մեղադրանքը, բայց արդյոք միտք ունի՞ պատասխանել դատարկաբանությանը: 

Միայն կարող եմ ասել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ աշխատող ուժերը կորցրել են իրենց ողջախոհությունը և նման քայլերով ցույց են տալիս իրենց սնանկությունը»,- ասել է Նազարյանը:

Leave a Comment