Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևայնի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը, թե իբրև նա ՊԱԿ գործակալ է եղել.
«Մեր Սրբազան հոր վերաբերյալ տարածված այդ կեղծ լուրը, թե իբր ՊԱԿ գործակալ է, հասկանալի է, թե ինչ գործընթացների շրջանակներում է կազմակերպված այդ կեղծ փաստաթղթի շրջանառությունը:
Բնականաբար, դա մեր հոգևոր ծառայության վրա, կամ հոգևորականներիս հաստատակամության վրա որևէ կերպ չի կարող ազդել, որովհետև մենք լավ ենք տեսնում, մեր աչքի առաջ է Սրբազան հոր ամենօրյա գործունեությունը:
Աստվածաշնչում է ասվում՝ «Ամեն ծառ ճանաչվում է իր պտղից. եթե պտուղը բարի է, ուրեմն ծառն էլ է բարի», իսկ Սրբազանի գործունեության պտուղը Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի ամբողջ թեմի տարածքում ձևավորվող համայնքներն են, նորակառույց եկեղեցիներն են, բարեկարգվող ուսումնական- կրթական կենտրոններն են, և այս ամենի ֆոնին ինչ նրանք ջանասիրաբար տարածում են իշխանական մամուլի միջոցով, բնականաբար, արժանահավատ չի կարող լինել առնվազն այն մարդկանց համար, ովքեր ծանոթ են Սրբազանի գործունեությանը»,- ասաց Տեր Զարեհը: