Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»

Լեհ մասնագետ Մարեկ Պապշունը նշանակվել է Վարշավայի «Լեգիայի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը, հաղորդում է մամուլի ծառայությունը։

51-ամյա Պապշունը նոր պաշտոնում աշխատանքը կսկսի հունվարից։

Այս մրցաշրջանում «Լեգիան» երկրորդ անգամ է գլխավոր մարզիչ փոխում։ Նոյեմբերին ռումինացի մասնագետ Էդվարդ Յորդանեսկուին փոխարինել էր իսպանացի Ինիակի Աստիսը։

Լեհական ակումբում է խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Լեհաստանի ընթացիկ առաջնությունում երկրի 15-ակի չեմպիոն «Լեգիան» 18 խաղից հետո 19 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Լեգիան» Երևանում 1։2 հաշվով պարտվել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոային»։ Երևանյան ակումբը նվաճել է անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ «Լեգիան» ավարտել է պայքարը Լիգայի փուլից հետո։

Leave a Comment