Այսքանը հասկանալու համար անհրաժեշտ չէ լինել ԿԳԲ գործակալ, ինչպես պնդում է նախարար Ավանեսյանը․ պարզապես ուղեղ է պետք ունենալ․ Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը գրում է․ «Մի երկու բանի վրա ուշադրություն դարձրեցի։ Ներքևում կա դրոշմակնիք, որի մեջ առկա է 13/7-2001 գրառումը։ «Կրթությունը» տողում ձեռագիր գրված է «միջնակ»։ Բայց այնպես է գրված, որ այդ 13/7-2001 գրառմամբ դրոշմակնիքին չխանգարի։ 

Բացի այդ, չի լրացված «Ազգությունը» տողը։

Կա տող՝ «Կուսակցությունը», այդպիսի տող լինել չէր կարող։ Եթե խոսքը գնում է «Партийность»-ի մասին, ապա դա հայերեն այլ ձևով է թարգմանվում։ Եվ անպայման կլրացվեր՝ կուսակցական կամ անկուսակցական։ 

Ու այսքանը հասկանալու համար անհրաժեշտ չէ լինել ԿԳԲ գործակալ, ինչպես որ դա պնդում է նախարար Ավանեսյանը, պարզապես ուղեղ է պետք ունենալ և ուշադիր նայել այս կեղծիքին»։

Leave a Comment