ԱՄՆ-ի և Հորդանանի ռազմաօդային ուժերը Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում ավիահարվածներ են հասցրել ավելի քան 70 թիրախների:
Այս մասին ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց, որ գործողության նպատակն է ոչնչացնել ահաբեկիչներին, նրանց ենթակառուցվածքները և զենքի պահեստները՝ ընդգծելով, որ սա պատերազմ չէ, այլ վրեժխնդրություն։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հարվածները ուղղված էին ԻՊ-ի հենակետերին, և որ Սիրիայի կառավարությունը աջակցում է Վաշինգտոնի գործողություններին։
Նա զգուշացրեց, որ ԱՄՆ-ի դեմ ցանկացած հարձակում կամ սպառնալիք կարժանանա հնարավոր ամենախիստ պատասխանի։