https://arm.sputniknews.ru/20251220/magate-n-irani-mijukajin-objektnerin-hasaneliutjun-e-pahanjum-grvosi-97096196.html
ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն է պահանջում. Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն է պահանջում. Գրոսի
Sputnik Արմենիա
Առկա իրավիճակը ՄԱԳԱՏԷ-ին ստիպում է ստուգել Իրանի միջուկային գործունեությունը։ 20.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-20T15:45+0400
2025-12-20T15:45+0400
2025-12-20T16:04+0400
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
ռաֆայել գրոսի
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_0:0:3138:1765_1920x0_80_0_0_17adc7bb1c7958b2d6d99dcc1427efde.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն՝ ստուգելու համար Թեհրանի այն հայտարարությունները, թե դրանք անվտանգ չեն, ու անհնար է այնտեղ հասնել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:Գրոսին նշել է, որ համաձայն Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագրի և երաշխիքների մասին համապարփակ համաձայնագրի՝ Իրանը պարտավոր է հասանելիություն տրամադրել այդ օբյեկտներին: Նա հույս ունի, որ երկխոսության արդյունքում կհաջողվի որոշակի առաջընթացի հասնել, և Իրանը չի հրաժարվի իր միջուկային օբյեկտների ընդլայնված ստուգումներից:ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 20-ին ընդունած բանաձևով Իրանից պահանջում է առանց հապաղելու գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասինտեղեկություններ: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևը համարում է ապակառուցողական և քաղաքականացված:Իրանը նոյեմբերի 20-ին պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին գործակալության հետ Կահիրեի համաձայնագրի գործողության ավարտի մասին, որը սահմանում էր միջազգային կազմակերպության հետ Իրանի փոխգործակցության շրջանակները՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները: Միաժամանակ Թեհրանում նշել են, որ պատրաստ են քննարկել ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր պայմանավորվածության վերաբերյալ առաջարկները։ Գործակալության հետ փոխգործակցության ձևաչափը պետք է որոշի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:Ինչպես հայտնի է, Թեհրանը հուլիսին` ԱՄՆ-ի հարվածներից հետո, դադարեցրել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ գործակալությունը որակելով որպես քաղաքականացված կառույց, որը տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ին և Իսրայելին:
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_6794eed27e879634253b26e310cd9d49.jpg
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Առկա իրավիճակը ՄԱԳԱՏԷ-ին ստիպում է ստուգել Իրանի միջուկային գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն՝ ստուգելու համար Թեհրանի այն հայտարարությունները, թե դրանք անվտանգ չեն, ու անհնար է այնտեղ հասնել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Նախ` Իրանն այս երեք օբյեկտներից շատ ավելին ունի։ Այդ երեք օբյեկտները շատ կարևոր են ուրանի վերամշակման, փոխակերպման և հարստացման առումով։ Բայց Իրանի միջուկային ծրագիրը դրանով չի սահմանափակվում։ Իրանը շատ զարգացած միջուկային ծրագիր ունի՝ հզոր գիտահետազոտական բաղադրիչով և երկրի տարածքում բազմաթիվ այլ օբյեկտներով»,-ասել է նա։
Գրոսին նշել է, որ համաձայն Միջուկային սպառազինության չտարածման մասին պայմանագրի և երաշխիքների մասին համապարփակ համաձայնագրի՝ Իրանը պարտավոր է հասանելիություն տրամադրել այդ օբյեկտներին: Նա հույս ունի, որ երկխոսության արդյունքում կհաջողվի որոշակի առաջընթացի հասնել, և Իրանը չի հրաժարվի իր միջուկային օբյեկտների ընդլայնված ստուգումներից:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 20-ին ընդունած բանաձևով Իրանից պահանջում է առանց հապաղելու գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասինտեղեկություններ: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևը համարում է ապակառուցողական և քաղաքականացված:
Իրանը նոյեմբերի 20-ին պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին գործակալության հետ Կահիրեի համաձայնագրի գործողության ավարտի մասին, որը սահմանում էր միջազգային կազմակերպության հետ Իրանի փոխգործակցության շրջանակները՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները: Միաժամանակ Թեհրանում նշել են, որ պատրաստ են քննարկել ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր պայմանավորվածության վերաբերյալ առաջարկները։ Գործակալության հետ փոխգործակցության ձևաչափը պետք է որոշի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Ինչպես հայտնի է, Թեհրանը հուլիսին` ԱՄՆ-ի հարվածներից հետո, դադարեցրել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ գործակալությունը որակելով որպես քաղաքականացված կառույց, որը տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ին և Իսրայելին: