Սպերցյանն ու Իբրահիմովիչը հանդիպել են ԱՄԷ-ում



Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ով այս օրերին իր ձմեռային արձակուրդն է անցկացնում Դուբայում, իր թելեգրամյան ալիքում ուշագրավ լուսանկար է հրապարակել։ Հայ կիսապաշտպանը հանդիպել է շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։



Թեև հանդիպման մանրամասները կամ զրույցի թեման չեն հանրայնացվում, լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլային հանրության շրջանում։


Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր Սպերցյանի՝ իտալական Ա Սերիա հնարավոր տեղափոխության մասին։


Հատկանշական է, որ Զլատան Իբրահիմովիչը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատիրոջ գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment