NewsPress.am | Կրակոցներ ամերիկյան ռազմական բազայում


Միջազգային


Անհայտ անձը կրակ է բացել Արիզոնայի Լյուք ռազմաօդային բազայում:

Այս մասին ասվում է բազայի պաշտոնական Facebook-յան էջում տեղադրված հայտարարության մեջ։

«Լյուք ռազմաօդային բազան արձագանքում է կրակոցների մասին հաղորդագրությունների։ Անձնակազմին խորհուրդ է տրվում մնալ տեղում և ապաստան փնտրել», – ասվում է հայտարարության մեջ։

Հնարավոր զոհերի կամ կրակողի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։


Leave a Comment