«Մեր ձևով» ժողովրդական շարժումն անդրադարձել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում Կարապետյան ընտանիքի բարեգործություններին։ Մասնավորապես, արխիվային տեսանյութ է հրապարակվել Ստեփանավանի մանկապարտեզի բացման արարողությունից։
Նորակառույց թաղամասի երեխաները տարիներ շարունակ զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ կառուցվեց մանկապարտեզ։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մանկապարտեզը կրում է Ամալյա Կարապետյանի անունը։
Հետագայում մանկապարտեզներ կառուցվեցին նաև Ալավերդիում, Իջևանում և Սպիտակում։
Մանրամասն՝ տեսանյութում։