Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է՝ ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին

Այս պահին հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ-թաթարական արշավանք։ 

Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։ 

Ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան։ Նման վարքը խրախուսվում է։ Ինչպես առաջացան նմանները մեր մեջ։ 

Ակնհայտ է, տիրադավ սրբազանների վարքով և նրանց աջակցող, իրեն  Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։

Առողջություն նվիրյալ քահանային»։

Leave a Comment