Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով ութ փիղ է անկել


Միջազգային


Հնդկաստանի արևելքում ուղևորատար գնացքը բախվել է փղերի հոտին՝ սպանելով ութ կենդանի։ Այս մասին հայտնել է PTI լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը Ասամ նահանգի արևելքում։ Սաիրանգից Նյու Դելի ուղևորվող Rajdhani Express գնացքը բախվել է վայրի փղերի հոտին։ Տեղական անտառտնտեսության վարչության տվյալներով՝ ութ կենդանի է զոհվել։ Դեպքի հետևանքով գծերից դուրս է եկել հինգ վագոն և գնացքի շոգեքարշը։

«Այնուամենայնիվ, ուղևորների շրջանում վիրավորներ չկան», – հայտարարել է Հյուսիսարևելյան սահմանային երկաթուղու վարչությունը։ Երկաթուղու վնասված հատվածով անցնող գնացքները շեղվել են երթուղուց։ Վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։


Leave a Comment