Բիլ Քլինթոնի լուսանկարները հայտնվել են Էփշթեյնի գործի նյութերում – Armenia Today

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հազարավոր փաստաթղթեր, որոնք կապված են դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի գործի հետ՝ Կոնգրեսի կողմից ընդունված թափանցիկության մասին օրենքի շրջանակներում, հայտնում է CNN-ը։

Փաստաթղթերի մեջ ներառված են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկինում չհրապարակված լուսանկարներ Էփշթեյնի և Գիսլեյն Մաքսվելի հետ։ Քլինթոնի խոսնակը հայտարարել է, որ այս նյութերի հրապարակումը կապված չէ նախկին նախագահի դեմ որևէ մեղադրանքի հետ և ընդգծել է, որ Քլինթոնին իրավապահ մարմինները երբեք մեղադրանք չեն առաջադրել Էփշթեյնի հանցագործությունների կապակցությամբ։ Նա նաև նշել է, որ Քլինթոնը դադարեցրել էր շփումը Էփշթեյնի հետ 2019 թվականին նրա ձերբակալությունից շատ առաջ և տեղյակ չէր նրա հանցագործությունների մասին։

Արդարադատության նախարարությունը նշել է, որ օրենքի համաձայն՝ Էփշթեյնի ենթադրյալ զոհերի անձնական տեղեկությունները խմբագրվել են, և դեռևս պարզ չէ, թե արդյոք լուսանկարներում Քլինթոնի հետ հայտնվածները հանցագործությունների զոհե՞ր են։

Ըստ նախարարության՝ փաստաթղթերը բոլորին հասանելի չեն, ուստի դրանց հրապարակումը կշարունակվի առաջիկա շաբաթներին։ Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել էր օրինագիծ, որով Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր հրապարակել մանկապղծության համար դատապարտված, ապա բանտում ինքնասպան եղած Էփշթեյնի գործով նյութերը։ 

 

Leave a Comment