20 դեկտեմբերի 2025 – 12:45 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում։ Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում։
Ուրախ եմ ու հպարտ, որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։
Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է Արմեն Մուրադյանը։