Թայվանի Թայբեյի մետրոյի երկու կայարաններում անհայտ անձը հարձակվել է ուղևորների վրա՝ սպանելով երկու և վիրավորելով առնվազն ինը մարդու։
Թայվանի վարչապետ Չո Յունգ-տայը հայտարարել է հարձակման մասին։ Նա ասել է, որ հարձակվողը օգտագործել է ծխային ռումբեր և դանակ։
«Վիրավորվել է առնվազն ինը մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են։ Կան նաև երկու զոհեր», – նշել է նա։ Ենթադրվում է, որ հարձակվողն ինքնասպան է եղել՝ հարձակումից հետո մոտակա շենքից ցատկելով։
«Կասկածյալը պաշտոնապես հայտարարվել է մահացած, և նրա մարմինը տեղափոխվել է հիվանդանոց», – հաստատել է ոստիկանությունը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է երեքի: