Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է խցանումների վերացման առաջարկները

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է  խցանումների վերացման առաջարկները

20 դեկտեմբերի 2025 – 12:51 AMT

PanARMENIAN.Net – Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ անցկացվել է ճանապարհային երթևեկության կարգավորման ու խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկման են արժանացել մայրաքաղաքում երթևեկային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով մասնակիցների ներկայացրած առաջարկները և իրավիճակային լուծումները։ Այս շրջանակում քննարկվել է նաև մասնավոր կազմակերպությունների կողմից մշակված նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը՝ ճանապարհային հոսքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու դրանց վերլուծությամբ հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով։

Նիստի ավարտին փոխվարչապետը հանձնարարել է պատասխանատու կառույցներին՝ իրավիճակներին համահունչ խորությամբ վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին ամփոփման և հետագա գործողությունների ծրագրի ձևավորման համար։

Leave a Comment