Մինչ դեկտեմբերի 25-ը տեղումներ չեն լինի

Մինչ դեկտեմբերի 25-ը տեղումներ չեն  լինի

20 դեկտեմբերի 2025 – 13:24 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում է շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերային ժամերին մայրաքաղաքում սպասվում է մինչև -7 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ +7․․․+8 աստիճան։

Leave a Comment