Վիոլետան 9 երեխաների մայր է։ Երեխաներից մեծը 23 տարեկան է, փոքրը՝ 4։ Երեխաներից 3-ը ծնվել են Արցախում, մյուսները՝ Հայաստանում։ 43-ամյա կինը Marznews-ի հետ զրույցում հիշում է, թե ինչպես է իր ընտանիքը տեղահանվել Շահումյանից, բնակություն հաստատել Սյունիքում, ապա տեղափոխվել Արցախ, Արցախից էլ՝ Հայաստան։
Բազմազավակ մոր ծանր պատասխանատվությունից չի դժգոհում Վիոլետան, կենցաղային դժվարություններն էլ հաղթահարելի են ամուսնուն կորցրած կնոջ համար։
Մանրամասն՝ տեսանյութում։