EIB-ն ներդրել է €70 միլիոն Scalapay-ում

European Investment Bank-ը (EIB) հաստատել է լրացուցիչ 70 միլիոն եվրոյի վարկային ֆինանսավորում Իտալիայի առաջատար Scalapay «գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» ձևաչափով ծառայություններ տրամադրող ընկերության համար։

Ֆինթեք ընկերությունը, որը հիմնադրվել է 2019թ.-ին, այժմ ունի ավելի քան 11 միլիոն օգտատեր, իսկ 2022թ.-ին դարձել է երկրի առաջին յունիքորնը՝ Series B ներդրումային շրջափուլում գրեթե կես միլիարդ դոլար ներգրավելուց հետո։

Scalapay-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիմոնե Մանչինին նշել է, որ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը արագացնել աճը, ընդլայնել ծառայությունների շրջանակը և ամրապնդել ներկայությունը այն շուկաներում, որտեղ արդեն իսկ գործում է։

EIB-ի փոխնախագահ Գելսոմինա Վիլյոտին ընդգծել է, որ այս ներդրումը կնպաստի Եվրոպայի թվային վճարումների էկոհամակարգի հզորացմանը՝ խթանելով նորարարությունն ու մրցունակությունը ոլորտում։

Leave a Comment