20 դեկտեմբերի 2025 – 12:05 AMT
PanARMENIAN.Net – Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ՝ 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել բարձր տեմպով՝ կազմելով 5․3%։
Գնաճի կանխատեսվող մակարդակը 2026 թվականի ավարտին գնահատվել է 3․3%։ Դրամի միջին տարեկան փոխարժեքը, ըստ կանխատեսման, կկազմի 393 դրամ մեկ դոլարի դիմաց՝ պայմանավորված ներմուծման ծավալների աճով և ներքին պահանջարկի բարձր մակարդակով, հայտնում է «Փաստինֆոն»։
Բանկը նշել է նաև, որ ԵԱԶԲ անդամ բոլոր յոթ պետությունների համախառն ներքին արդյունքի աճը 2026 թվականին կկազմի 2․3%։ Այս համատեքստում ընդգծվել է, որ անդամ երկրների մեծ մասը կպահպանի բարձր տնտեսական ակտիվություն։