Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: