
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութվ և կից գրել․
Երեկ հյուրընկալվել էի 24news-ի տաղավարում, որտեղ Նարեկ Գալստյանի հետ հետաքրքիր և հանգամանալից քննարկում ունեցանք շաբաթվա գլխավոր իրադարձության և նրա անմիջական հետևանքների մասին:
Դեկտեմբեր 18-ին թրքահաճո վարչախմբի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձախողված գրոհի թարմ հետքերով խոսել ենք նրա մասին, թե ինչը բերեց այդ զազրելի գործողությանը, ինչու այն այնուամենայնիվ ձախողվեց, ինչ անմիջական հետևանքներ է դա ունենալու, և ինչպես է պետք փոխել պայքարի հարթությունը՝ վարչախմբի հարվածը եկեղեցուց հեռացնելու համար:
Ներկայացնում եմ մեր քննարկումը ձեր ուշադրությանը, ձեր շահագրգիռ արձագանքների ակնկալիքով: