Այնթեպի ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հայ վարպետներն ու ազգագրագետներն ահազանգում են՝ հայկական ժառանգությունը օտարացվում է և թուրքական ճանաչվում։ Այնթեպի ասեղնագործությունը, որը Հայոց ցեղասպանությունից հետո հայերի գոյատևման, մշակույթի և եկամտի միջոցն էր, մոռացության է մատնվում, որպես ազգային արժեք: Ինչո՞ւ է Հայաստանը լռում: Ո՞վ է թելում թուրքական ասեղը: