Մեծ Բրիտանիան չի օգտագործի սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ որոշումը պայմանավորված է այս նախաձեռնության ձախողմամբ ԵՄ գագաթնաժողովում։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Մեծ Բրիտանիան պլանավորում էր ռուսական ակտիվներն օգտագործել միայն Ավստրալիայի, Կանադայի և ԵՄ-ի հետ համատեղ։ Աղբյուրը նշել է, որ Լոնդոնը «չի առաջ շարժվի այս հարցում առանց միջազգային գործընկերների», այլ կշարունակի համագործակցել G7 երկրների և ԵՄ-ի հետ՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար։
FT-ի տվյալներով՝ նախկինում Մեծ Բրիտանիան պատրաստ էր Ուկրաինային հատկացնել 10,6 միլիարդ դոլար՝ օգտագործելով ռուսական ակտիվները։
Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ երկրները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ, որը երաշխավորված կլինի ԵՄ ընդհանուր բյուջեով։ Սկզբում Եվրոպական հանձնաժողովը առաջարկել էր տրամադրել վարկը, որը ապահովված կլինի 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներով, սակայն գագաթնաժողովի մասնակիցները չեն համաձայնել այս նախաձեռնության հետ։