Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին․ Հայրենադավություն էր

Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին․ Հայրենադավություն էր

19 դեկտեմբերի 2025 – 18:19 AMT

PanARMENIAN.Net – Դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք գնահատելով խիստ քննադատորեն։

«Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն, ուրիշ ոչ մի բան», – ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment