ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկնել Ֆլորիդա։
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողներին՝ Մայամիում (Ֆլորիդա) կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի նախօրեին։
«Մենք կարճ ժամանակով ենք մեկնում Ֆլորիդա, հիմնականում աշխատանքի համար։ Մենք շատ հանդիպումներ ունենք նախատեսված»,- ասել է ԱՄՆ նախագահը: