Քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը, օդափոխությունը, գերիշխող քամիները, ծովի կամ հովտի ազդեցությունը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Ֆիզաշխարհագրական գործոնների տեսանկյունից Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներից մանրամասներ՝
1️⃣ Բաքու, լավագույն բնական օդափոխություն
🔹Կասպից ծովի անմիջական ազդեցություն
🔹Մշտական ուժեղ քամիներ(խազրի, գիլավար)
🔹Բաց և հարթ ռելիեֆ
2️⃣ Թբիլիսի, միջին պայմաններ
🔸Գտնվում է Կուր գետի հովտում որը գործում է որպես բնական օդային միջանցք
🔸 Գետի ուղղությամբ ձևավորվում են տեղային քամիներ, որոնք նպաստում են օդի մասնակի փոխանակմանը և տեղափոխմանը
🔸Լեռներով մասամբ շրջապատված
3️⃣Երևան, օդի աղտոտման կուտակման բարձր ռիսկ
🔺Փակ Արարատյան գոգավորություն
🔺Թույլ քամիներ
🔺 Աշնան վերջ և ձմռան սկիզբ հաճախակի ջերմային ինվերսիաներ
📊 Եզրակացություն
📌Ֆիզաշխարհագրական տեսանկյունից Երևանը ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, իսկ Բաքուն ունի ամենաբարենպաստ բնական պայմանները օդի ինքնամաքրման համար։