ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին

Քաղաքականություն

19.12.2025 | 23:33

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին Ինքն ու Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը սկսում են ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների հերթական փուլը: Այս մասին Ումերովը գրել է սոցցանցի իր էջում։

Ըստ Ումերովի՝ ամերիկյան կողմի հրավերով այդ ձևաչափին կմիանան նաև եվրոպացի գործընկերները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրեմլի ղեկավարի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը կայցելի Մայամի՝ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ ԱՄՆ «խաղաղության պլանի» շուրջ բանակցություններ վարելու համար:

Leave a Comment