Վարսեր գյուղում 41-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Վարսեր գյուղի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վահե Պ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Հ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment