Ինչպիսին կլինեն դոլարի փոխարժեքը և գնաճի մակարդակը Հայաստանում 2026 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսում


Տնտեսություն


Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են, որ յոթ անդամ պետությունների ՀՆԱ-ի ընդհանուր աճի տեմպը 2026 թվականին կկազմի 2,3%։ Միևնույն ժամանակ, երկրների մեծ մասը կպահպանի բարձր տնտեսական ակտիվությունը։



ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպը կմնա բարձր՝ 5,3%։


Հիմնական գործոնը մնում է ներքին սպառողական և ներդրումային պահանջարկը, որին կաջակցեն բարձր խնայողությունները և վարկավորման աճը։


Գնաճը կկայունանա նպատակային մակարդակին մոտ՝ 3±1%, և 2026 թվականի վերջին կհասնի 3,3%-ի։


Դրամի տարեկան միջին փոխարժեքը, ըստ կանխատեսումների, կհասնի 393 դոլարի՝ ներմուծման աճի պատճառով՝ ներքին պահանջարկի ուժեղ աճի պայմաններում։


Leave a Comment