Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող Հրազդանի սոցիալական բնակարանների համար նախատեսված տարածք։


 


Նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել շենքային պայմաններին և նախատեսված հիմնանորոգման աշխատանքների շրջանակին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։


 


Արսեն Թորոսյանը նշել է, որ պետությունը շարունակելու է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման և առկա պայմանների բարելավման ուղղությամբ։


 

Leave a Comment