Ընկճվածություն և վհատություն

Ընկճվածություն և վհատություն

19.12.2025 | 21:59

Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ:

Կռվեք նրա դեմ Իմ անունով:

Վախը, անգամ ամենաչնչին վախը, կրծում ու մաշեցնում է սիրո այն լարը, որ Ինձ կապում է ձեզ հետ:

Որքան էլ թույլ լինի այդ հոգեմաշ ահը, այնուամենայնիվ, կարողանում է ժամանակի ընթացքում այնքան բարակացնել այդ լարը, մինչև որ վհատությունը կամ մի որևէ այլ հարված հասնի ու կտրի այն: Եթե այդ փոքր վախերը չլինեին, սիրո կապերը կկարողանային դիմանալ:

ՈՒրեմն մերժեք, հեռու վանեք վախը:

Վհատությունը կամ ընկճվածությունը վախի վիճակներ են: Նրանց դեմ էլ անզիջում պայքար մղեք: Ընկճվածությունը վախի ճնշումն է:

ՈՒրեմն ճանաչեք ու դիմակայելով հաղթեք նրան:

Ահ՜, Իմ սիրո համար. ձեր հանդեպ ունեցած Իմ մեծ սիրո համար մարտնչե՛ք, սիրե՛ք ու շահե՛ք ճակատամարտը:

Մեկնաբանություններ

Leave a Comment