Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները


Անժամկետ սառեցված ռուսական ակտիվները կարող են ապասառեցվել միայն եվրոպական երկրների մեծամասնության քվեարկության դեպքում։

Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մինչ այդ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ սպառնալիք կար, որ առնվազն մեկ եվրոպական պետություն այլևս չի համաձայնի պատժամիջոցներին կամ պատժամիջոցների երկարաձգմանը, և այդ դեպքում ռուսական ակտիվները կապասառեցվեն։ Այժմ դրանք երկարաժամկետ սառեցված են և կարող են ապասառեցվել միայն մեծամասնության կողմից դրա օգտին քվեարկելու դեպքում»,- ասել է նա:

210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներն անժամկետ սառեցնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 12-ին: Նախկինում սառեցման երկարաձգման վերաբերյալ քվեարկությունը տեղի էր ունենում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Սա վերացնում է այն ռիսկը, որ Հունգարիան և Սլովակիան, որոնք լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, կարող են որոշակի պահի հրաժարվել սառեցումը երկարաձգելուց՝ ստիպելով Բրյուսելին վերադարձնել միջոցները Մոսկվային։

Բրյուսելում քննարկումներից հետո ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային ԵՄ բյուջեից 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորում տրամադրել: Սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու առաջարկը մերժվել է: Ռուսաստանի ակտիվները կմնան սառեցված մինչև Ուկրաինային չփոխհատուցվեն նրա կորուստները։

Ռուսական կողմը զգուշացրել է, որ ակտիվները բռնագրավելու դեպքում երկրները, իրավաբանական անձինք և անհատները կբախվեն լուրջ հետևանքների։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

87 դիտում

Leave a Comment