
«Սիլ կոնցեռնի» խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիբրիդային պատերազմի շրջանակներում հերթական կեղծիքն է տարածվում։ Հայտնի շրջանակներն անցել են այլ մեթոդների: Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում, աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն: Բրյուսովի և մանկավարժականի շենքերից պրծան, անցան ավելի հնչեղ ստերի: Կոչ ենք անում պատկան մարմիններին պարզել սույն հրապարակման ծագման աղբյուրը և ակնհայտ կեղծիքը տարածողների շահագրգռվածությունը»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան