Թայվանի մայրաքաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կա 3 զոհ

Բաժանորդագրվել

ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակում գործած տղամարդն ինքնասպան է եղել, երբ իրավապահները փորձել են ձերբակալել նրան:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Թայվանի մայրաքաղաք Թայբեյի բանուկ փողոցներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։

Առնվազն երեք մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ: Նշվում է, որ հարձակումից առաջ տղամարդը ծուխ արձակող ռումբեր է նետել։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակում իրականացրած տղամարդն ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան:

Leave a Comment