
«Էջմիածնի ոստիկանության շենքի դիմաց եմ։ Հաղորդում եմ ներկայացրել երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»,- այս մասին հայտնում է լրագրող Անի Գևորգյանը։
Նրա խոսքով՝ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեության իրականացումը։ «Խոչընդոտվել է ոչ միայն բառերով, այլ նաև լկտի պահվածքով, ֆիզիկական ներգործությամբ՝ ինձ հարվածելով․․․»,- ընդգծում է Գևորգյանը։