42–ամյա սևանցու մեքենայում մոտ 102 կգ սիգ է հայտնաբերվել․ նա տեղափոխվել է ոստիկանություն

Ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում 102կգ սիգ է հայտնաբերվել

42–ամյա սևանցու մեքենայում մոտ 102 կգ սիգ է հայտնաբերվել․ նա տեղափոխվել է ոստիկանություն


ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները:


Ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:


Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ նա հայտնել է, որ ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։


Leave a Comment