«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք արհեստական բանականության միջոցով իրականացվող հանցագործությունների, զեղծարարությունների և տարածվող ապատեղեկատվությունների մասին։
Սամվել Մարտիրոսյանը նշեց այն հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնել հասկանալու համար՝ արդյոք տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ԱԲ-ի կողմից է ստեղծված, թե՝ ոչ։