Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները

Քաղաքականություն

19.12.2025 | 19:47

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով առավել արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով։

Նիստի ավարտին փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր մշակելու համար։

Leave a Comment