Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամիսներ առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Եզրաս Ներսիսյանը ԿԳԲ գործակալ է, հղում էր արել իրենց կուսակցական լրատվամիջոցին: ԱԱԾ-ն «ՍիվիլՆեթ»-ին մերժել էր Եզրաս Ներսիսյանի՝ գործակալ լինելու մասով տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով պետական և անձնական գաղտնիքով: Այսօր ԱԱԾ-ն նույն տեղեկությունը տրամադրել է իշխանության civic.am-ին: Ինչպե՞ս պաշտպանված անձնական տվյալն ու պետական գաղտնիքը դարձավ հասանելի` հայտնի չէ: Ավելին, եթե Գարեգին Բ-ն ժամանակին հանձնվեր ու ենթարկվեր Փաշինյանին այս թղթերը չէին գաղտնազերծվի, քանի որ դրանք գաղտանզերծվում են ոչ թե հանրային ու պետական շահի, այլ քաղաքական նպատակահարմարության ու հակառակորդների հեղինակազրկման համար: Եթե այդ գաղտնազերծումն այդքան կարեւոր էր, ինչո՞ւ չի արվել 7 տարի իրենց իշխանության գալու օրից եւ արվում էր միայն հիմա, բացառապես քաղաքական պայքարի ծիրում ու նպատակներով:
Ինչո՞ւ է իշխանությունը ԱԱԾ-ն օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ, արդյոք այլ հավաքագրված հոգեւորականների մասին տեղեկություններ ունեն եւ ինչու չի հրապարակվում: Ինչ սկզբունքով են հենց ու միայն Եզրաս Ներսիսյանի տվյալները գաղտնազերծել, ինչպես կարելի է դրանք վալիդացնել, եթե արխիվները շարունակում են փակ մնալ, ինչպես եւ ինչու է ԱԱԾ արխիվը օգտագործվում իշխանության կողմից իր ներքաղաքական հակառակորդների դեմ, ինչ սկզբունքով են դրանք գաղտնազերծվել եւ ինչու հիմա, էլ ում վրա ունեն գործեր եւ երբ են գաղտնազերծելու: Արդյո՞ք նորմալ է ԱԱԾ գործիքայնացումը քաղաքական պայքարում, սրանք հարցեր են որոնք պետք է տա ժողովրդավարական երկիր ցանկացած, հատուկ ծառայություններից զերծ հանրային դաշտի համար:
Ինչեւէ, քանի որ խոսքիս տերն եմ ու չեմ հրաժարվում խոսքերիցս, քանի որ իմ խոսքն է ամենթանկ կապիտալը որ ունեն եւ քանի որ վերը նշված այս եւ այլ հարցեր իմ ընկեր Մայիսին հավանաբար չեն հուզում, իրեն հուզում է միայն որ ես ներողություն խնդրեմ Նիկոլից, որ կասկածել եմ նրա խոսքերին, այն խոսքերին որ ասվելու պահին եղել են անհիմն ու անապացույց: Ներողություն եմ խնդրում Մայիսից, որ անառկելիորեն չեմ հավատացել Փաշինյանի խոսքերին, ինչպես իրենց կողմնակիցներն ու կուսակիցները:
Ներողություն եմ խնդրում Փաշինյանից, որ չեմ ընդունում ու չեմ գնահատում այն չեկիստական գործիքակազմը, որով ինքը հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ որոնցով պաշտպանում է իրենց գրպանի ճամբարափոխներին: Ներողություն եմ խնդրում չեկիստական բարքերն ու գործիքակազմը չընդունելու համար: Ներողություն եմ խնդրում, որ ադեկվատ, բաց ու թափանցիկ հաշվետու պետության ակնկալիք ունեմ, ոչ թե չեկիստանի, որի հիմքը Փաշինյանի խոսքն է՝ որպես օրենք ու իրավունք: Որտեղ չկան պարզ ու հասկանալի ընթացակարգեր, խաղի կանոններ, օրենքի ու իրավունքի կամայականության դեմ պայքար: Ներողություն եմ խնդրում ընկերներից, որ չեմ արել առավելագույնը, որ այսպիսի չեկիստական #արոտավայր ում չապրեն:
#նախընտրական2026»։
Դիտեք նաև՝